ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում. Գևորգ Պապոյան

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

 

«Նշեցի, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։
 

Սառա Մորգենթաուն վերահաստատեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում նոր տնտեսական հնարավորություններ դիտարկելու և համագործակցության շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը, ինչպես նաև իրենց աջակցությունն է հայտնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում