ՔՔրիստինա Մկրտչյան

ԱՍՀ նախարարը և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումներին առնչվող հարցեր

ԱՍՀ նախարարը և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումներին առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերին ու նախատեսվող բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։

 

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ նախարար Մկրտչյանը, մասնավորապես, ներկայացրել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարը նշել է, որ տվյալ մարզերն սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ անհրաժեշտ աշխատանքներ տանելով քաղաքացիների առաջնային կարիքների բավարարման ուղղությամբ։

 

Ջագան Չափագայնը ևս, ընդգծելով ԱՍՀ նախարարության հետ համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել դիտարկել նոր աջակցություններ ներգրավելու հնարավորությունը՝ ինչպես հեղեղումների հետևանքների վերացման, այնպես էլ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ուղղություններով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում