ԼԼուսինե Մուրադյան

Պապոյանը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը քննարկել են որպես արտահանման նոր շուկա՝ Ամերիկյան մայրցամաքի դիտարկման հարցը

Պապոյանը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը քննարկել են որպես արտահանման նոր շուկա՝ Ամերիկյան մայրցամաքի դիտարկման հարցը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։

 
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

 

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։

 

Սառա Մորգենթաուն վերահաստատել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում նոր տնտեսական հնարավորություններ դիտարկելու և համագործակցության շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը, ինչպես նաև իրենց աջակցությունն է հայտնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման հարցում։

 

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական համագործակցությանը, ՀՀ արտահանման դիվերսիֆիկացմանը և այդ համատեքստում որպես արտահանման նոր շուկա՝ Ամերիկյան մայրցամաքի դիտարկմանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ արտահանման ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր, որոնք ներկայումս ակտիվ քննարկումների փուլում են։
 
Անդրադարձ է կատարվել 2024 թվականի աշնանը կայանալիք «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հերթական միջոցառման Հայաստանի Հանրապետությունում անցկացմանը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում ցուցադրելու Հայաստանի տնտեսական ներուժը և խթանելու նոր գործարար կապեր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հետ։

 

Գևորգ Պապոյանը պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններն ու դրա սկզբունքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում