ԳԳոհար Սարգսյան

Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում

Հավկիթի մեծությամբ կարկուտ  Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում կարկտահատիկների լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ պտտահողմ է դիտվել Լոռու մարզի Արմանիս գյուղում: 

Հիշեցնենք, որ Ստեփանավանի շրջակայքում ևս պտտահողմ էր. Գագիկ Սուրենյանը լուսանկար էր հրապարակել:

Հանրապետության տարածքում հունիսի 17-ին, 19-20-ը, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում