ՔՔրիստինե Ոսկանյան

Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է, որ իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն

Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է, որ իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն

Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»: Արարատի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հերքելով այդ տեղեկությունը:

 
Մարզպետի աշխատակազմի փոխանցմամբ՝ մասնավորապես, «մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար», որը, սակայն, ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

 

«Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում