ԳԳոհար Սարգսյան

Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունիսի 16-ին՝ ժամը 21:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 4 հասցեի մոտակայքում բախվել են Toyota HiAce, Toyota Corolla (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1987 թ․) և Hyundai (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Տուժածներ Ա․ Կ․-ն (ծնված 1967 թ․) և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Toyota Corolla և Hyundai մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում