ՎՎարդան Հովսեփյան

Փամփուշտների գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով. վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

Փամփուշտների գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով. վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

Գնդակների (փամփուշտների) գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով, ինչը ենթադրում է գործընթացի փաստաթղթային ապահովման լիարժեք թափանցիկություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ հերքելով լրատվամիջոցներից մեկի տարածած լուրը՝ «Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից»:

«ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի N 2242-Ն որոշմամբ սահմանվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի: 

Ըստ այդմ, հիմք ընդունելով վերոնշյալը՝ տեսչական մարմնի կարիքների համար վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է գնդակների (փամփուշտների) ձեռքբերման ՎԱԲՏ-ԳՀԱՊՁԲ-24/30 ծածկագրով ընթացակարգ: Ուշագրավ է, որ գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով, ինչը ենթադրում է գործընթացի փաստաթղթային ապահովման լիարժեք թափանցիկություն: 

Մինչդեռ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ենթակա են ձեռքբերման ընթացակարգերի շրջանակներում»,- նշված է պարզաբանման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում