ԼԼիլիթ Ասատրյան

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Բագրատ Գալստանյանի հայտարարություններին

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Բագրատ Գալստանյանի հայտարարություններին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հայտարարություններին։

 
«Բագրատ Ֆեյքազանը քիչ առաջ սուտը ստի հետևից շաղ տվեց Կառավարության շենքի դիմաց:
 

Բագրատ Ֆեյքազանն ասում է, որ իբր վարչապետն ասել է՝ «պետք լիներ՝ իրան կգցեի բագաժնիկը, կբերեի մոտս»: Կատարյալ սուտ, ինչին չդիմացավ ռոբական լրագրողն ու ուղղեց Ֆեյքազանին, որ վարչապետն ասել է՝ «ինձ մեղադրում են բռնապետ լինելու մեջ, եթե բռնապետ լինեի, կգցեի բագաժնիկը, կբերեի: Բայց ես Հայ Առաքելական եկեղեցու սովորական հետևորդ եմ, ու նման բան չի կարող լինել»:

 

Բագրատ Ֆեյքազանն ասել է, որ վեց տարվա մեջ Կառավարության նիստ երբեք չի հետաձգվել: 

Կատարյալ սուտ, ինչին կրկին լրագրողները չդիմացան ու հակադարձեցին, որ եղել է նման բան:
 
Ֆեյքազանին տեղեկացնեմ, որ նման իրավիճակներ եղել են բազմիցս, երբ Ազգային ժողովում զեկույցները երկարել են, և վարչապետը պետք է հանդես գար եզրափակիչ ելույթներով, ինչպես այսօր է:
 

Ֆեյքազանին սրբազան մի՛ ասա, մեղք է»,- նշել է նա:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում