ԳԳոհար Սարգսյան

Իրական Հայաստանը հաստատվում է ՀՀ-ում՝ անցյալի մեծ դիմադրությամբ․ Արայիկ Հարությունյան

Իրական Հայաստանը հաստատվում է ՀՀ-ում՝ անցյալի մեծ դիմադրությամբ․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։

«Որևէ տարօրինակ բան չկա այս ամենում: Իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անցյալի մեծ դիմադրությամբ: Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է:

Ապաքինում եմ մաղթում վիրավորներին, արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը, չնայած այն ատելության շարանին, որը զարմանալիորեն հնչում էր բարձրաստիճան հոգևորականի կողմից:

Հանգիստ, հանդարտ պետք է արձանագրենք անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակը»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում