ԳԳոհար Սարգսյան

Քաղաքացին վնասվածք է ստացել՝ փորձելով լուսաձայնային նռնակը գետնից վերցնել, նետել ոստիկանի ուղղությամբ

Քաղաքացին վնասվածք է ստացել՝ փորձելով լուսաձայնային նռնակը գետնից վերցնել, նետել ոստիկանի ուղղությամբ

Տարածվել են կադրեր, որոնցում երևում է, որ այսօր ԱԺ շենքի դիմաց դաստակի վնասվածք ստացած երիտասարդը վնասվածքը ստանում է այն պահին, երբ փորձում է գետնին ընկած լուսաձայնային նռնակը վերցնել ու նետել ոստիկանների ուղղությամբ:

ԱՆ-ից հայտնել են, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության դիմած անձանց թիվը մեծացել է․ արդեն 55 քաղաքացիական անձ և ոստիկան է դիմել բուժհաստատություններ։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

«Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է»,- ընդգծում է նախարարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում