ԳԳոհար Սարգսյան

Կարևորը՝ բախումների կենտրոնում պետք է լիներ հասարակ ժողովուրդը, իսկ իրենք բեմից հետևեին․ Լիլի Մինասյան

Կարևորը՝ բախումների կենտրոնում պետք է լիներ հասարակ ժողովուրդը, իսկ իրենք բեմից հետևեին․ Լիլի Մինասյան

«Սա՞ էր նպատակը, սա էր Ձեր երազանքը, աչքերին նայում ես՝ չարությունը հորդում է: Հիմա էլ շնորհակալություն են հայտնում, որ ոստիկանության հետ բախումները վերջապես ամիսներ անց տեղի ունեցան»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։

«Մարդիկ վիրավորվել են իր սադրանքի պատճառով, ինքը հիմա էլ երաժշտության տակ ցուցարարի «ՈԳԻ» է բարձրացնում: Սրանո՞վ եք որոշել մարդ հավաքել: Ու կարևորը բախումների կենտրոնում պետք է լիներ հասարակ ժողովուրդը: Իսկ իրանք բեմից հետևեին մարդկանց մեջ ներարկած թույնի արտահոսքին: Ձեր պատասխանը ստանալու եք հենց ձեր շուրջը խաբված ժողովրդի կողմից»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում