ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանական Uniper-ը խզում է Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագրերը

Գերմանական Uniper-ը խզում է Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագրերը

Գերմանական Uniper էներգետիկ ընկերությունը, որը Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողն էր և 2022 թվականին «Գազպրոմի» պատճառով շատ է տուժել, հայտարարել է ռուսական կոնցեռնի հետ պայմանագրերը խզելու մասին։ Դա հնարավոր է դարձել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շնորհիվ, որն ընդունվել է հօգուտ գերմանական ընկերության։

Ստոկհոլմի դատարանի հունիսի 7-ի որոշման մեջ նաև ասվում է, որ գերմանական կոնցեռնին ավելի քան 13 մլրդ եվրո փոխհատուցում է տրամադրվում գազի այն ծավալների համար, որոնք «Գազպրոմ էքսպորտը» չի մատակարարել 2022 թվականի կեսերից: Uniper-ում նշել են, որ դատարանի որոշած բոլոր վճարումները կուղղվեն Գերմանիայի Դաշնային կառավարությանը:

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը իրավաբանորեն պարտադիր է և վերջնական, ասել է Uniper-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում