ՎՎահե Դավթյան

Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ

Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ

Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի շենքի մոտ լարված իրավիճակ է։ Ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը ) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 42 մասնակից։

Ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԱԱԾ-ն և Ներքին գործերի նախարարությունը՝ հորդորելով զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Ընդգծվում է՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, նստացույց է սկսել: Գալստանյանը հայտարարել է, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու, և ժամը 15-ին իր աջակիցներին հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ հավաքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում