ԼԼուսինե Մուրադյան

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է. Փաշինյան

Մեր գնահատմամբ խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի՝ արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնեցումների հիման վրա և ստորագրել: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է խաղաղության պայմանագրի կնքումը:

Հարցին՝ իսկ սկզբունքները համաձանեցվա՞ծ են, Փաշինյանը պատասխանեց, որ դրա մասին երկու տարուց ավելի է՝ խոսում են, որ Ադրբեջանի նախագահն ինքն է հայտարարել, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա Աթայի հռչակագրին: Կողմերը սզբունքներն արձանագրել են նաև բրյուսելյան հայտարարությամբ, Պարահայի հայտարարություններով, Սոչիի հայտարարությամբ:

«Ինչ վերաբերում է սահմանդրական փոփոխություններին, կարծում եմ՝ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ կարծում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու ՀՀ-ում:

Մենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից հետո, 2019 թվականին, և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, և մենք ասել ենք, որ Սահմանադրական փոփոխությունը բանակցության մաս լինել չի կարող լինել, որովհետև դա մեր ներքին և բացառապես ներքին օրակարգն է»,- ասաց Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում