Մարտի 23-ը գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է

Մարտի 23-ը գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է

Գալուստ Գյուլբենկյան կամ «Պարոն հինգ տոկոս»՝ համաշխարհային ճանաչում ունեցող նավթարդյունաբերության գերհսկա Գալուստ Գյուլբենկյանը համարվում է 20-րդ դարի թերևս ամենահայտնի գործարարներից մեկը: Ծննդով Կոնսատանդնուպոլսից Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների որդին իր առաջին ներդրումն արեց յոթ տարեկանում: Գերազանց առաջադիմության  համար Պոլսի Արամյան-Ունճյան դպրոցում 7-ամյա Գալուստը պարգևատրվեց թուրքական արծաթադրամով և շուկայում այն փոխանակեց մի հին մետաղադրամի հետ. սա նրա կյանքի առաջին ֆինանսական գործարքն էր, իսկ մետաղադրամը՝ ապագա հավաքածուների հիմքը: Հետագայում նա ձեռք բերեց Ջոն Մորգանի՝ հունական հին մետաղադրամների հայտնի հավաքածուն: Գուցե հենց այս գործարքը դարձավ արվեստի գործերի հանդեպ նրա հետաքրքրվածության պատճառը: 

Գյուլբենկյանի կարողության և բիզնեսում նրա կիրառած հնարամտությունների մասին լեգենդներ են հյուսվել: «Նավթի գեներալ» կոչմանն արժանացած գործարարը գերազանց կրթություն է ստացել  Ֆրանսիայում,  Անգլիայի Քինգս քոլեջում և վերջապես ավարտել Օքսֆորդի համալսարանը։ Գյուլբենկյանը տիրապետում  էր 8 լեզվի:                                                                                                                                                                                  

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում