ԼԼուսինե Մուրադյան

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ԱԺ հանձնաժողովի նիստին ստացել են դրական եզրակացություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ԱԺ հանձնաժողովի նիստին ստացել են դրական եզրակացություն

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող խոշոր շահման դեպքում եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 10 տոկոս, կգործի նաև հարկային գործակալի համակարգը: Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը: Մնացած բոլոր շահումների դեպքում կգործի տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանությունը:

Հաջորդ փոփոխությամբ օպերատորի ընտրության ընթացակարգի ճկունությունն ապահովելու նպատակով հստակեցվել են խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված դրույթները:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման առարկան շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկի արտոնյալ համակարգերն են:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական հարթակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկվում օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների և միությունների մասնակցությամբ:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ քննարկման ընթացքում ներկայացվել են պարզաբանումներ բարձրացված մտահոգությունների վերաբերյալ, որոշ դեպքերում էլ կատարվել են հստակ փոփոխություններ: Նշվել է, որ շրջանառության հարկի դրույքաչափերն առանձին ոլորտների համար բարձրանալու են, բացի դրանից, որոշ գործունեության տեսակներ՝ ինչպիսիք են, օրինակ, փաստաբանական և նոտարական ծառայությունները, շրջանառության հարկի ռեժիմից կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ, այսինքն` ավելացված արժեքի հարկի ռեժիմ:

«Առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները վերաբերում են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, սակայն զուգահեռաբար հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավելի լայն շրջանակի ծախսերը փաստաթղթավորման պարագայում նվազեցվեն»,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի մասնակցությամբ հարցի վերաբերյալ տեղի է ունեցել եւս մեկ այլ քննարկում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում