Հայտնագործություններ. ջրի ծորակ

Հայտնագործություններ. ջրի ծորակ

Ջրի առաջին ծորակը ստեղծվել է Հին Հռոմում:  Այն ընդամենը ոսկե կամ արծաթե խողովակ էր, որը միանում էր ընդհանուր ջրագծերին:  Ծորակի այս տեսակը ավելի քան 2 000 տարվա պատմություն ունի: Միջնադարյան ծորակները  նախատեսված էին գինու և գարեջրի տակառների համար:

18-րդ դարի տեխնիկական առաջընթացը մարդկանց հուշեց ծորակը տեղադրել բնակարաններում: 1783-ին անգլիացի ինժեներ Ժոզեֆ Բրաման ստեղծեց պտուտակով ծորակ, որն անվանեց «անգլիական փական»: Այս  ծորակներն անխափան աշխատեցին ավելի քան 100 տարի:

Արդեն19-րդ դարում ֆիզիկոս Վիլիամ Թոմսոնը ստեղծեց  փոխադրիչ սարքը, ինչն իրար միացրեց տաք և սառը ջրի ծորակները:

1950-ականներին ջրամատակարարման համակարգում հայտնվեցին  միաբռնակ ծորակները: Այս հեղափոխական  հայտնագործության  հեղինակը մեր հայրենակից, գործարար և բարերար Ալեք Մանուկյանն էր:  Մանուկյանը ստեղծեց և արտոնագրեց միաբռնակ «Դելտա» անունով  ծորակը, ինչի շնորհիվ հնարավոր էր խառնել տաք և սառը ջրերը, ինչպես նաև կառավարել ջրի հոսքի ծավալը: Ծորակը լայն տարածում գտնավ, իսկ Ալեք Մանուկյանի հիմնած «Նասկո» ընկերությունը ստացավ 1 մլն դոլարի շահույթ:

Այսօր Ալեք Մանուկյանի ընկերությունն ամեն ամիս թողարկում է 40-1 000  դոլար արժողության 1 մլն միաբռնակ ծորակներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում