ԳԳոհար Սարգսյան

Բագրատունյաց պողոտայում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Բագրատունյաց պողոտայում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունիսի 10-ին՝ ժամը 04:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Renault (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1987 թ․) և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կայանած մեկ այլ Renault մակնիշի ավտոմեքենայի. կայանած Renault մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները, Renault մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում