ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնին հավակնում են Էստոնիայի և Բելգիայի վարչապետներն ու Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը

ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնին հավակնում են Էստոնիայի և Բելգիայի վարչապետներն ու Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին նոր Եվրահանձնաժողովում եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից են՝ հաղորդում է Politico-ն՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։

Ժոզեպ Բորելի պաշտոնի հնարավոր հավակնորդների թվում են նաև Բելգիայի նախկին վարչապետ Սոֆի Վիլմսը, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավյե Բետելը և Իռլանդիայի նախկին վարչապետ Միխոլ Մարտինը:

Ավանդաբար այդ պաշտոնը զբաղեցնում էին «խոշոր երկրների» ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Իտալիան և Իսպանիան։

«Այն, որ այս անգամ դա կարող է լինել ավելի փոքր պետության ներկայացուցիչ, շատ դիվանագետներ համարում են դրական զարգացում, քանի որ ավելի մեծ երկրները սովորաբար ավելի մեծ ծրագրեր են ունենում»,- ընդգծել է Politico-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում