Ժամանակավոր հրադադարը ռուսական կողմին հնարավորություն կտա նոր թափով հարձակման անցնել․ Զելենսկի

Ժամանակավոր հրադադարը ռուսական կողմին հնարավորություն կտա նոր թափով հարձակման անցնել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում:

Reuters-ի տվյալով՝ նա անդրադարձել է տեղեկություններին, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցել միայն այն դեպքում, եթե հաշվի առնվի տեղում ստեղծված իրավիճակը։ Զելենսկին շեշտել է՝ ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ռուսական կողմին նոր թափով հարձակման անցնել: Նա նաև մերժել է հրադադարի դիմաց տարածքային զիջումների ցանկացած սցենար:

«Ուկրաինան պարտվելու իրավունք չունի: Ամբողջ Եվրոպայի անվտանգության բանալին Ուկրաինայում է»,- ընդգծել է Զելենսկին:

Նա հերթական անգամ կոչ է արել արևմտյան գործընկերներին ուժեղացնել Կիևին աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ տրամադրել ուկրաինական բանակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում