ԼԼիլիթ Ասատրյան

Լեռնանիստ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Լեռնանիստ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին՝ ժամը 06:16-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղում` դպրոցի մոտակայքում, այրվում է տուն:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
 
 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկին կից չշահագործվող շինության (մոտ 60 քմ) տանիքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 08:26-ին: Մասամբ այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում