ՎՎահե Դավթյան

Գնել Սանոսյանը հետևել է Մ6 միջպետական մայրուղու վերականգնված հատվածների կահավորման աշխատանքներին

Գնել Սանոսյանը հետևել է Մ6 միջպետական մայրուղու վերականգնված հատվածների կահավորման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստից հետո կրկին շտապել է աղետի գոտի։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Նախ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ եղել եմ Մ6 միջպետական մայրուղու տարբեր հատվածներում, որոնք հեղեղի հետևանքով փլուզվել էին, սակայն հիմա անցանելի են։ Երթևեկությունը երեկվանից բաց է թեթև մարդատար մեքենաների համար։

Հետևել եմ ճանապարհի վերականգնված հատվածների կահավորման աշխատանքներին։

Այնուհետև եղել եմ Ախթալայի կամրջի մոտ, որտեղ մետաղական կամրջի տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հաջորդիվ Այրում կայարանում հետևել եմ բենզինի և դիզելային վառելիքի մատակարարման գործընթացի։

Եղել եմ նաև Քարկոպ բնակավայրում, որտեղ ավարտին են մոտենում մաքրման աշխատանքները»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում