ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնի Կարիբյան ծովում

Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնի Կարիբյան ծովում

Ռուսական ռազմանավերն ու ինքնաթիռները մեկնել են Կարիբյան ավազան՝ զորավարժությունների՝ հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Ռուսական ուժերի ժամանումն այդ տարածաշրջան սպասվում է առաջիկա շաբաթներին: Ըստ AP-ի զրուցակիցների՝ այս գործողությունը Ռուսաստանի ուժի ցուցադրումն է Արևմուտքի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին՝ կապված Ուկրաինային գործընկերների աջակցության հետ:

Ըստ լրատվական գործակալության, Ռուսաստանի խնդիրներից մեկն է ցույց տալը, որ այն դարձյալ հզոր է, նույնիսկ ուկրաինական բանակի հարվածների հետևանքով մի քանի նավի կորստից հետո էլ:

Ենթադրվում է, որ ռուսական նավերը կանգ կառնեն Կուբայում և Վենեսուելայում, իսկ մարտական ​​պատրաստությունից հետո տարածաշրջանում կմնան մինչև ամռան ավարտը։ Աշնանը նավերը կարող են մասնակցել հերթական զորավարժություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում