ՄՄարիամ Մխիթարյան

Նորմանդիայում նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն գործողության տարելիցը

Նորմանդիայում նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն գործողության տարելիցը

Հունիսի 6-ին, Ֆրանսիայում, Նորմանդիայի Կոլեվիլ-սուր-Մելում հավաքվել են համաշխարհային առաջնորդներն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները՝ նշելու Նորմանդիայում հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցների վայրէջքի 80-ամյակը:

Արարողությանը ներկա է եղել ԱՄՆ նախագան նախագահ Ջո Բայդենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, թագուհի Կամիլան, Ուելսի արքայազն Ուիլյամը, երկրի վարչապետ Ռիշի Սունակը և ընդդիմության առաջնորդ Քիր Սթարմերը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմր Զելենսկին: Բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիթի հետ: Հյուրերի թվում են եղել նաև ամերիկացի դերասան Թոմ Հենքսը և օսկարակիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:

Նորմանդիայում հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցների վայրէջքը համարվում է պատմության մեջ ամենախոշոր դեսանտային գործողությունը, որով պայմանավորվել է Եվրոպայում արևմտյան ճակատի բացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Այս օրը, որը կոչվում է D-Day, դաշնակիցների ավելի քան 150,000 զինվոր ծովով և օդով ներխուժել են Ֆրանսիա՝ դուրս մղելու նացիստական ​​Գերմանիայի ուժերը։ Գործողության ժամանակ դաշնակիցների մոտ 40 հազար զինվոր է զոհվել, ավելի քան 18 հազարը՝ անհետ կորել։ Քաղաքացիական բնակչության կորուստները կազմել են 20 հազ. մարդ:

1944 թվականի հունիսի 6-ին դաշնակիցները կարողացել են հենակետ ստեղծել Ֆրանսիայի տարածքում, իսկ գրեթե մեկ տարի հետո նացիստական Գերմանիան հանձնվել է։

Հանդիսավոր արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատերազմի վետերաններին Պատվո լեգեոնի շքանշաններ է հանձնել ու շնորհակալություն հայտնել նրանց ծառայության համար:

Վետերանների թիվն արագորեն նվազում է, նրանցից շատերը 100 և ավելի տարեկան են և արարողությանը մասնակցում են անվասայլակներին նստած: Չի բացառվում, որ սա կլինի Նորմանդիայում նրանց մեծարման վերջին արարողությունը իրենց ներկայությամբ՝ գրում է Reuters-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում