ԼԼուսինե Մուրադյան

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000 թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում