ԳԳոհար Սարգսյան

Անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի շրջանակներում Ֆրոնտեքսի հետ համագործակցության կարևորությանը

Անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի շրջանակներում Ֆրոնտեքսի հետ համագործակցության կարևորությանը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակությանը։

Պատվիրակության անդամները՝ Ֆրոնտեքսի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գիյոմ դը Ռոքինյի-Իրանյի ղեկավարությամբ ներկայացրել են Հայաստանի հետ արդեն իսկ կատարված, ինչպես նաև առաջիկայում ուրվագծվող համագործակցությունները։

2022 թվականից Ֆրոնտեքսը Հայաստանում իրականացնում է «Երրորդ երկրների համար նախատեսված՝ վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման տեխնիկական աջակցության նախագծեր» (TAP4RRR): Ծրագրի նպատակն է աջակցել երրորդ երկրների կառավարություններին՝ մշակելու իրենց ազգային ուղղորդման և վերաինտեգրման մեխանիզմները, ինչպես նաև՝ ուժեղացնել նրանց վերաինտեգրման խորհրդատվության կարողությունները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերադարձի և վերաինտեգրման ոլորտում փորձի փոխանակման այցերի կազմակերպում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի շրջանակներում Ֆրոնտեքսի հետ ՀՀ համագործակցության կարևորությանը։ Շեշտադրվել են ՄՔԾ աշխատակազմի, սահմանապահ ծառայության և ոստիկանության աշխատակիցների կարողությունների զարգացման մասով համագործակցության ուղղությունները։

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատել համագործակցության գործող իրավական հիմքերի թարմացման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում