ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Արմաշ գյուղի տներից մեկում․ երեխաները դուրս են բերվել տնից

Հրդեհ Արմաշ գյուղի տներից մեկում․ երեխաները դուրս են բերվել տնից

Հունիսի 6-ին՝ ժամը 03:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի Հանրապետության փողոցի տներից մեկում. ներսում երեխաներ կան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 04:40-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատվածը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում