ԳԳոհար Սարգսյան

Անդրադարձ Հարավային Կովկասի և Եվրոպայի անվտանգային իրավիճակին. Ալեն Սիմոնյանը՝ Սլովենիայի խորհրդարանում

Անդրադարձ Հարավային Կովկասի և Եվրոպայի անվտանգային իրավիճակին. Ալեն Սիմոնյանը՝ Սլովենիայի խորհրդարանում

Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի և Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:

Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը Հայաստան-Սլովենիա հարաբերությունների ընդլայնման հարցում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին` հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում և նշել, որ ՀՀ-ն ապավինում է Սլովենիայի աջակցությանը միջազգային հարթակներում` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Եվրոպայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում