ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 2023-ին նախորդ տարվա համեմատությամբ աճել է 42,7 տոկոսով

ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 2023-ին նախորդ տարվա համեմատությամբ աճել է 42,7 տոկոսով

ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում 2023 թվականին արձանագրվել են դրական տեղաշարժեր: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացնելով վիճակագրություն:

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 7 միլիարդ 616 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 42,7 տոկոսով: 2022-ին այն կազմել էր ավելի քան 5 միլիարդ 300 միլիոն դոլար:

2023 թվականի արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ գերազանցել է 3,6 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով մոտ 41 տոկոսով: 2022 թվականին ավելի քան 2,5 միլիարդ դոլար էր:

2023 թվականին ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, գերազանցել է 4 միլիարդ դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 45 տոկոսով, 2022-ին մոտ 2,8 մլրդ դոլար էր:

ՀՀ առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին արդեն իսկ գերազանցել է 3,8 միլիարդ դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4 անգամ: Անցած տարվա թիվը 1,6 միլիարդ դոլար էր:

Նախարարը նաև նշեց, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանումը ԵԱՏՄ երկրներ կազմել է 773 միլիոն դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում