Սալիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը

Սալիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։

Սպիտակ տան տվյալով՝ ի թիվս քննարկված հարցերի՝ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Գազայում Իսրայելի հարձակումները, իրավիճակն Ուկրաինայում և տարածաշրջանային այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում