Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը այցելել են օրեր առաջ վիրավորված զինծառայողներին

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը այցելել են օրեր առաջ վիրավորված զինծառայողներին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այցելել է հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին:

Արցախի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, զրուցել հարազատների հետ: Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ է այցելել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գերատեսչության ղեկավարը հանդիպել է վիրավոր զինծառայողներին ու նրանց ծնողներին, մաղթել շուտափույթ ապաքինում:

Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված 3 հայորդիներին զինվորական արարողակարգով կհուղարկավորեն մարտի 22-ին: Զինծառայողներից Արշակ Հարությունյանին հողին կհանձնեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Էդուարդ Հայրապետյանին` Աշտարակի ընտանեկան գերեզմանատանը: Հակոբ Խաչատրյանին, ով Արցախի Քաշաթաղի շրջանից էր, կհուղարկավորեն հարազատ գյուղում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում