ԳԳոհար Սարգսյան

Մեկնարկել է «Երևան բալետ ֆեստ»-ը

Մեկնարկել է «Երևան բալետ ֆեստ»-ը

«Երևան՝ բալետ ֆեստ». փառատոն, որն այս տարի ընդլայնում է ծավալներն ու աշխարհագրությունը: Տարվա ամենածավալուն մշակութային նախագիծն իրագործվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Երևանի բալետային փառատոնը մայրաքաղաքի մշակութային քաղաքականությունն ու առօրյան փոխելու հավակնոտ ծրագրերից է:

«Դեռ նախորդ տարի այս օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած` Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված առաջին բալետային փառատոնի հիմքում մայրաքաղաքը դասական բալետային արվեստին հաղորդակից դարձնելն էր: Ջանք ու եռանդ չենք խնայելու հանրային կյանքի վերափոխման, մարդկանց միջև փոխհարաբերությունների նոր ավանդույթներ ձևավորելու մեր հանձնառության իրականացման ճանապարհին»,-ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բալետային օրերը Երևանում բացել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը: «Աննա Կարենինա», «Վարպետը և Մարգարիտան», «Ռոդեն, նրա հավերժական կուռքը». բեմում Էյֆմանի բոլոր ժամանակների լավագույն բեմադրությունների հատվածային ընտրանին էր: Նոր ձևաչափը փոխում է պատկերացումները մշակութային նախագծերի մասին:

Բալետային օրերը Երևան են բերել նաև տասնյակ զբոսաշրջիկների: Փառատոնը կշարունակվի ևս երկու օր: Հունիսի 4-ին ասպարեզում կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ:

Հաջորդ օրը բեմում կլինի Թբիլիսիի թատրոնը՝ գալա ծրագրով: Երեկոների սկիզբը՝ ժամը 20:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում