ԼԼիլիթ Ասատրյան

Աղետի հետևանքով Լոռու մարզում անկել է շուրջ 242 խոզ. անկած կենդանիներ նկատելու դեպքում տեղեկացնել. էկոնոմիկայի փոխնախարար

Աղետի հետևանքով Լոռու մարզում անկել է շուրջ 242 խոզ. անկած կենդանիներ նկատելու դեպքում տեղեկացնել. էկոնոմիկայի փոխնախարար

Այս պահին մեր կողմից արձանագրված աշխատանքներից է՝ կայանում համաճարակային և անասնահամաճարակային իրավիճակի բացառումը և կառավարումը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«ՀՎԿԱԿ-ի, ՍԱՏՄ-ի, ԱՆ-ի և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները միասին իրականացրել են անկած կենդանիների հայտնաբերում և ոչնչացում թաղման եղանակով: Այդ ամենը, իհարկե, իրականացվում է ախտահանման միջոցով, որպեսզի հնարավորինս բացառվի անասնահամաճարակային իրավիճակը: Ի հավելումն ասեմ, որ ՍԱՏՄ կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն վաճառքի կետերում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Մեր կողմից առաջնահերթությունը անասնագլխաքանակի ճշգրտումը և բացահայտումն է:

Մեր հավաքած տեղեկատվության համաձայն՝ այս պահին իրավիճակը հետևյալն է, որ աղետի հետևանքով ընդհանուր առմամբ Լոռու մարզում մենք ունենք անկած 192 գլուխ խոզ, ևս լրացուցիչ 50 խոճկոր, շուրջ 850 հավ, 143 մեղվափեթակներ, 300 գլուխ ճագար, և խոշոր եղջերավոր կենդանիների քանակը 16-ն է: Այն քաղաքացիները, որոնք բացահայտում են անկած կենդանիներ, բացահայտման դեպքում անպայման զանգահարեն 118 հեռախոսահամարով և հայտնեն հայտնաբերված կենդանու տեղադիրքը, որպեսզի մեր մասնագետները կարողանան մոտենալ և իրականացնել համապատասխան ոչնչացման աշխատանքները»,- ասաց նա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում