ԼԼիլիթ Ասատրյան

Սևանա լճում հայտնաբերվել է որոնվող քաղաքացու դին. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել

Սևանա լճում հայտնաբերվել է որոնվող քաղաքացու դին. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել

Հունիսի 1-ին՝ ժամը 12:23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։

 

 

Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գալստյանի գլխավորությամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար (2 մոտորանավակով) և 17 փրկարար:

 
 

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա Гном սարքավորում և անօդաչու թռչող սարք։

 
 

Որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 3-ին՝ ժամը 11։32-ին, ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․Մ․-ի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերվել լճից։

 
 

Դեպքի վայրում է եղել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում