Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արարատի մարզ

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արարատի մարզ

Արարատի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության Նախագահը եղել է գյուղմթերքի արտադրությամբ, վերամշակմամբ եւ արտահանմամբ զբաղվող «Գրինհաուզ» ջերմոցային համալիրում: Տրվել է համալիրի կառուցման 2-րդ փուլի մեկնարկը: Նոր ջերմատների շինարարության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել իտալական ընկերության հետ:

Նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքին, այդ թվում՝ միջազգային չափանիշերին համապատասխան ենթակառուցվածքներին: Գյուղոլորտի պատասխանատուները նշել են, որ մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում ընդունվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի համաձայն ջերմատների կոնստրուկցիաների, արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ներմուծումը եւ ներքին շրջանառությունը կազատվեն ավելացված արժեքի հարկի վճարումից:

Աշխատանքային այցի ընթացքում երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել Զանգակատուն համայքում գտնվող Պարույր Սեւակի շիրմին, ինչից հետո առանձատանը հյուրընկալվել է մեծանուն գրողի ժառանգներին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում