ԼԼիլիթ Ասատրյան

Ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը եղել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում.

Ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը եղել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում.

Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային առաջին խումբը եղել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում։ Այդ մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

 

Ուսումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք, բնակելի անհատական 1 տուն, 1 հյուրատուն, կատարվել են չափագրումներ։ Դիտարկումների ժամանակ իրականացվում էին տիղմի մաքրման աշխատանքներ։

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև հանրապետության ոլորտային ինժեներներ և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում