Իսրայելը չի համաձայնի Գազայում անժամկետ հրադադարի հաստատմանը, քանի դեռ չի հասել իր նպատակներին. Նեթանյահու

Իսրայելը չի համաձայնի Գազայում անժամկետ հրադադարի հաստատմանը, քանի դեռ չի հասել իր նպատակներին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չեն համաձայնի Գազայի հատվածում անժամկետ հրադադարի հաստատմանը, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին, այն է՝ պատանդների վերադարձ և ՀԱՄԱՍ շարժման ոչնչացում:

Բենիամին Նեթանյահուն հավելել է՝ Թել Ավիվը նաև պետք է ապահովի, որ Գազայի հատվածից Իսրայելին այլևս վտանգ չսպառնա: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը շարունակելու է պնդել, որ իր պահանջները կատարվեն մինչև հրադադարի հաստատումը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելը Կատարի միջոցով հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ շարժմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում