Արևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. Լավրով

Արևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. Լավրով

Կիևի իշխանությունները հարմար են ԱՄՆ-ի և Արևմուտքի համար՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, և այդ պատճառով նրանց ներվում է ամեն ինչ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Արևմուտքը որևէ կերպ չի արձագանքել Ուկրաինայում ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումներին, թեև Ռուսաստանը բազմիցս պահանջել է այդ արգելքների առնչությամբ հետաքննություն անցկացնել ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի հարթակներում:

Լավրովը հավելել է, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են վիրավորական արտահայտություններ հնչեցնում ռուսների հասցեին, պնդում են, որ ոչ Խարկովում, ոչ Նիկոլաևում ռուսական ոչինչ չպետք է լինի, ինչը ևս անհրաժեշտ գնահատականի չի արժանանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում