Բայդենն Ուկրաինային թույլ է տվել ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի ռազմական թիրախներին. Բլինքեն

Բայդենն Ուկրաինային թույլ է տվել ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի ռազմական թիրախներին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին և հարձակվում:

Էնթոնի Բլինքենի խոսքով՝ ավելի վաղ Կիևը նման խնդրանքով դիմել էր Վաշինգտոնին: Նա նաև խոստացել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կամուրջ կդառնա դաշինքին Կիևի անդամակցությունն արագացնելու համար:

Ուկրաինայի նախագահի խոսնակն էլ հայտարարել է, որ Կիևը դիվանագիտական խողովակներով դրական ազդակներ է ստանում Խարկովի շրջանի սահմանամերձ տարածքներում ԱՄՆ-ի մատակարարած զենքի սահմանափակ կիրառման մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում