Պետությունը կամրագրի նպատակային ուսուցման ծրագրի դրույթներն ու պարտադիր նախապայմանները

Պետությունը կամրագրի  նպատակային ուսուցման ծրագրի դրույթներն ու պարտադիր նախապայմանները

Բարձրագույն կրթություն ու մասնագիտական հմտություններ, որոնք պետք է ծառայեցնել սեփական համայնքի զարգացմանը: Հատկապես մարզերից մայրաքաղաք եկող ուսանողներին պետությունը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթություն ստանալու հարցում: Պայմանը մեկն է՝  ստացած գիտելինքներն ուսումն ավարտելուց հետո առնվազն հինգ տարի պիտի օգտագործվեն ծննդավայրում:

Օրենքը դեռեւս նպատակային չի գործում, Կրթության եւ գիտության նախարարության դիտարկումներով՝ ուսանողները բուհն ավարտելուց հետո խուսափում են վերադառնալ ծննդավայր եւ հիմնականում նախընտրում են մնալ Երևանում:

Այս տարվանից կառավարությունը որոշել է խնդրին լուծում տալ: Սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջանների ուսանողների հետ կնքվելիք պայմանագրերում կամրագրվի նաեւ 5 տարի ծննդավարում աշխատելու պայմանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում