ՄՄարիամ Մխիթարյան

Մեքսիկան պատրաստվում է ընտրել առաջին կին նախագահին

Մեքսիկան պատրաստվում է ընտրել առաջին կին նախագահին

Մեքսիկայի նախագահի թեկնածուները պաշտոնապես ավարտել են իրենց քարոզարշավը կիրակի՝ հունիսի 2-ին կայանալիք նախագահի ընտրությունից առաջ: Մեքսիկայի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանում է երկու կնոջ միջև, որոնցից մեկն, ըստ ամենայնի, կդառնա երկրի նախագահ։

Ըստ հարցումների, առաջատարը ֆիզիկոս և Մեխիկոյի նախկին քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումն է, որն ընտրությանը մասնակցում է «Շարունակենք պատմություն կերտել» դաշինքից՝ երկրի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի աջակցությամբ։

Նախագահի՝ հեղինակությամբ երկրորդ թեկնածուն, քաղաքական գործիչ և գործարար Սոչիտլ Գալվեսն է, որն ըստ հարցումներ, 17 տոկոսային կետով զիջում է Շեյնբաումին։ Գալվեսը պայքարում է ընդդիմադիր կոալիցիայի կողմից։

Երկու թեկնածուն էլ ընտրվելու դեպքում խոստանում են պայքարել երկրում մեծ չափերի հասած հանցագործության և բռնության դեմ, որոնք այսօր Մեքսիկայի ամենահրատապ խնդիրներից են: Ինչպես մյուս տարիներին, այս անգամ էլ նախընտրական քարոզարշավներն ընթացել են քաղաքական գործիչների սպանություններով:

Նախագահից բացի կանցկացվի նաև խորհրդրանի ընտրություն, Մեքսիկայի քաղաքացիները կընտրեն Կոնգրեսի երկու պալատի օրենսդիրներին, ինչպես նաև Մեխիկոյի նոր քաղաքապետին և ութ նահանգի նահանգապետերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում