ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետը Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց 2 մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին

Վարչապետը Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց 2 մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին

Գործադիրի՝ մայիսի 30-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնում մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ ինտենսիվ տեղումների պատճառով հեղեղումներ էին գրանցվել ՀՀ երկու մարզերում, 15-ից ավելի կամուրջներ վնասվել էին, որոշ բնակավայրեր հայտնվել էին մեկուսացման մեջ, վնասվել էր նաև երկաթուղին: Հեղեղումների հետևանքով կա 4 զոհ:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտի, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում