ԳԳոհար Սարգսյան

Անահիտ Ավանեսյանը Հանս Կլյուգեին ներկայացրել է առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները

Անահիտ Ավանեսյանը Հանս Կլյուգեին ներկայացրել է առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք առողջապահական համակարգի հզորացմանը, հասանելի և որակյալ առողջապահության ապահովմանը, արտակարգ իրավիճակներին, մարտահրավերներին արդյունավետ հակազդելու մոտեցումները։

Ներկայացրել եմ համապարփակ ծածկույթի իրականացմանն ուղղված մեր ջանքերը, առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները, էլեկտրոնային դեղատոմսի անցման մեր նախաձեռնումը։

Կարևորեցի ԼՂ֊ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցման համար երկարաժամկետ ծրագրերի մշակումը։

Առիթն օգտագործելով` ամրագրեցինք առաջիկա համատեղ անելիքները` Առողջապահության նախարարության և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև 2024- 2025թթ. Երկամյա համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ:

Առաջարկեցի միջազգային բնույթի ԱՀԿ առողջապահական առաջիկա միջոցառումներն անցկացնել Հայաստանում»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում