ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի երկրները Զելենսկուն խնդրել են ճնշում չգործադրել իրենց վրա

ՆԱՏՕ-ի երկրները Զելենսկուն խնդրել են ճնշում չգործադրել իրենց վրա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն խնդրել են ՆԱՏՕ-ի երկրներից չպահանջել, որ այս տարի Ուկրաինային հրավիրեն Հյուսիսատլանտյան դաշինք, հայտնում է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի՝ մտավախություն ունենալով, որ դաշնակիցները կարող են ներքաշվել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ: Գերմանիան և Միացյալ Նահանգները դեմ են Կիևին դաշինքին անդամակցելու հստակ ժամանակացույց առաջարկելուն, գրում է թերթը։

Նախապատրաստվելով հուլիսյան գագաթնաժողովին՝ նշելու ՆԱՏՕ-ի 75-ամյակը, Ուկրաինայի գործընկերները զգուշացրել են Զելենսկուն դաշինքից չպահանջել «անհնարինը»։ Ըստ թերթի՝ Ուկրաինայի նախագահին կառաջարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու «կամուրջ» կամ «ուղի»՝ ի նշան աջակցություն այդ գործընթացին, սակայն կհրաժարվեն խոսել ժամկետների մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում