ՄՄարիամ Մխիթարյան

Ալժիրը Ռաֆահի վերաբերյալ բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Ալժիրը Ռաֆահի վերաբերյալ բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Ալժիրը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևի նախագիծ ներկայացնել, որով կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում։

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ալժիրի մշտական ​​ներկայացուցիչը, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղահանված պաղեստինցիների վրանային ճամբարին։ Հարձակման և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։

Ռաֆահում գործողությունը դադարեցնելու կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հարվածների հետևանքները սարսափելի է անվանել։ Միաժամանակ նա նշել է, որ Իսրայելը կատարվածը համարում է ողբերգական միջադեպ և հետաքննություն է անցկացնում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում