ԼԼուսինե Մուրադյան

2023 թվականին ՀՀ-ում հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն. ԿԲ նախագահ

2023 թվականին ՀՀ-ում հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն. ԿԲ նախագահ

2023 թվականին ՀՀ-ում հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Այդուհանդերձ, ստեղծված տնտեսական հարաբերականորեն բարենպաստ իրավիճակում 2023 թվականին իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները որոշ չափով շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված թիրախներից: Այդ համատեքստում ԿԲ-ն կարևոր է  համարում հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային հակացիկլիկ քաղաքականության իրականացումը, սակայն շեշտադրում է ընթացիկ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխմանն ուղղված միջոցառումների նախաձեռնման, ինչպես նաև պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային միջնաժամկետ կայունության և տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակներում ԿԲ-ն ընդգծում է Կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետևողական իրականացումը»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում