ԳԳոհար Սարգսյան

Անհնազանդության ակցիա` ՆԳ նախարարության մոտ

Անհնազանդության ակցիա` ՆԳ նախարարության մոտ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները առավոտից հավաքվել են Ներքին գործերի նախարարության մոտ՝ շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի խոսքով՝ կաթողիկոսի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ իրենց հարցադրումները կատարելու: Գալստանյանը պահանջել է, որ նախարար Վահե Ղազարյանը ներքև իջնի և հանդիպի ցուցարարների հետ: Նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել Բագրատ Գալստանյանին։

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն էլ շարժման առաջնորդին հրավիրել է առանձին հանդիպման նախարարի հետ։ Չընդունելով նախարարի հրավերը՝ Գալստանյանը շարունակել է ակցիան: Այս պահին ակտիվիստները նստել են ներքին գործերի նախարարության շենքի մուտքերի մոտ, որպեսզի խոչընդոտեն Ղազարյանին դուրս գալ շենքից և խորհրդարան գնալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում