ԼԼուսինե Մուրադյան

2023-ի միջին ամսական անվանական աշխատավարձը 2022-ի նկատմամբ աճել է 14,6 %-ով, իրական աշխատավարձը՝ 12,4 %-ով

2023-ի միջին ամսական անվանական աշխատավարձը 2022-ի նկատմամբ աճել է 14,6 %-ով, իրական աշխատավարձը՝ 12,4 %-ով

2023 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 14,6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 12,4 տոկոսով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը աշխատող մարդու մասին է:

Վարչապետը նաև կարևոր համարեց արձանագրել, որ իրական աշխատավարձը 2018 թվականի համեմատությամբ 2023-ի արդյունքներով աճել է 30.4 տոկոսով:

«Գնաճային շոկեր ենք նույնիսկ ունեցել, բայց բոլոր թանկացումներից ավելի մեզ մոտ իրական աշխատավարձը 2018 թվականից ի վեր աճել է 30 տոկոսով»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում