ԴԴիանա Գասպարյան

Վրաստանի հարցը կներառվի Եվրոպական խորհրդի հաջորդ նստաշրջանի օրակարգում. Միշել

Վրաստանի հարցը կներառվի Եվրոպական խորհրդի հաջորդ նստաշրջանի օրակարգում. Միշել

Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն ըմբռնումով, որ Վրաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Խորհրդարանի կողմից թափանցիկության մասին օրենքի ընդունումը հետքայլ է և ավելի է հեռացնում Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու ուղուց։

 

Վրացի ժողովուրդը հստակորեն ընտրել է ապագան ԵՄ-ում, և մենք կանենք հնարավորը՝ աջակցելու նրանց ձգտումներին»,- գրել է Միշելը։

Նա նշել է, որ Վրաստանի հարցը կներառվի Եվրոպական խորհրդի հաջորդ նստաշրջանի օրակարգում։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում