ԳԳոհար Սարգսյան

Քարաթափում Մեղրի-Ծավ ավտոճանապարհին

Քարաթափում Մեղրի-Ծավ ավտոճանապարհին

Մայիսի 27-ին` ժամը 12։47-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-17 ավտոճանապարհի Մեղրի-Ծավ հատվածի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ավտոճանապարհի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 50-60 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակ է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ իրականացրել մաքրման աշխատանքներ և հերթապահել: Ժամը 20։03-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում